Իրաքում պայթյուն է որոտացել. կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i25342-Իրաքում_պայթյուն_է_որոտացել._կան_զոհեր
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային հատվածներում պայթյուն է որոտացել, որից հետո հրաձգություն է սկսվել: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Аль-Арабия» հեռուստաընկերությանը, իրականացված պայթյունի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2016 08:21 Asia/Tehran
  • Իրաքում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային հատվածներում պայթյուն է որոտացել, որից հետո հրաձգություն է սկսվել: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Аль-Арабия» հեռուստաընկերությանը, իրականացված պայթյունի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրաքյան ԶԼՄ-ներին, իրականացված հարձակման պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը գերեզմանոցի մուտքի մոտ, որտեղ ոստիկաններ են գտնվել: Իսկ այնուհետև մահապարտ ահաբեկչի համախոհներից 9 զինված անձինք մուտք են գործել գերեզմանոց և հրաձգություն սկսել: Նախնական տվյալներով զոհերի թիվը 30-ի է հասել:

http://ankakh.com/

9/7/2016