Թուրքիայում ոստիկանական անցակետի վրա հարձակում է իրականացվել. կան վիրավորներ
Հուլիս 19, 2016 07:43 Asia/Tehran
Զինված անձանց խումբը հարձակում է գործել Թուրքիայի հյուսիս-արևելքում Տրապիզոն նահանգի Մաչqա շրջանում ճանապարհային ոստիկանության անցակետի վրա: Ոստիկանների մեջ կան վիրավորներ, հայտնում է Hurriyet թերթը:
Հաղորդագրության համաձայն՝ տեղի ժամանակով 8:45-ին անհայտ անձինք կրակել են ոստիկանների վրա, որոնք ծառայություն էին իրականացնում թունելի մուտքի մոտ: Վիրավորները հոսպիտալացվել են:
Ուժայինները հարձակվողներին չեզոքացնելու գործողություն են իրականացնում:
19/7/2016
Պիտակ