Թուրքիայում բեմադրել են Գյուլենի մահապատիժը
Հուլիս 19, 2016 15:02 Asia/Tehran
Թուրքիայում զինվորականների նախաձեռնած ռազմական հեղաշրջման փորձից հետո «Ժողովրդավարական հերթապահություն» իրականացնող և բավական ագրեսիվորեն տրամադրված քաղաքացիները Չորում քաղաքում իրականացրել են Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահապատժի տեսարանի բեմադրումը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Dogan լրատվական գործակալությանը:
Հեղաշրջման փորձի դատապարտող կոչերով հանդես եկող մոտ 2 հազար քաղաքացիներ հրապարակում կախաղան են բարձրացրել թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջումը նախաձեռնելու մեջ մեղադրվող Գյուլենի խրտվիլակը՝ կոչ անելով մահապատժի ենթարկել նաև հեղաշրջման մասնակիցներին:
Քաղաքացիներից մեկն էլ բարձրացել է մեքենայի վրա ու ցույց տվել իր կողմից պատրաստված պարանը, որն ըստ նրա պետք է օգտագործվի զինվորականներին մահապատժի ենթարկելու համար:
19/7/2016
Պիտակ