Օբաման և Էրդողանը քննարկել են Գյուլենի էքստրադիցիայի հարցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27061-Օբաման_և_Էրդողանը_քննարկել_են_Գյուլենի_էքստրադիցիայի_հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ` Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2016 13:32 Asia/Tehran
  • Օբաման և Էրդողանը քննարկել են Գյուլենի էքստրադիցիայի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ` Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:

Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման դատապարտել է Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձը` աջակցություն հայտնելով թուրքական ժողովրդավարությանը, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ամերիկացի առաջնորդը ընդգծել է պատահարի հանգամանքները հետաքննելու շրջանակներում բազմակողմանի համագործակցության պատրաստակամությունը` հավաստիացնելով, որ Թուրքիայի ներկայացրած` Ֆեթուլլահ Գյուլենին վերաբերող փաստաթղթերն ու ապացույցները մանրամասնորեն կուսումնասիրվեն: Ըստ աղբյուրի` նախագահները խոսել են նաև «FETÖ» կազմակերպության`պետական հեղաջրջման փորձում ներգրավվածության մասին, քննարկել են դրա առաջնորդ Գյուլենին Թուրքիա էքստրադիցիայի հարցը:

Ankakh.com

20/7/2016