ԻԼԻՊ-ը մահապատիժ իրականացնող երեխայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Փետրվար 05, 2016 11:26 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է իր գերիներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ հերթական ցնցող տեսանյութը, որում «գլխավոր գործող անձը» երեխա է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեսանյութում անգլերեն խոսող սևամորթ տղան, ով հազիվ թե լինի 12 տարեկան, դանակով կտրում է պարանով կապկպված գերու կոկորդը:
Դաժան մահապատիժն իրագործելուց առաջ տղան դիմել է ԱՄՆ-ին` ասելով. «Ամերիկա, սրանք այն զինվորներն են, որոնց դուք զինում եք մեր դեմ կռվելու համար։ Մենք նրանց բոլորին ոչնչացնելու ենք»:
Ենթադրվում է, որ տեսանյութն արվել է Հալեպում:
tert.am
5/2/2016
Պիտակ