Թուրքիան արտակարգ դրություն է սահմանում
Հուլիս 21, 2016 04:17 Asia/Tehran
Թուրքիան 3 ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել:
Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ այդ ընթացքում իշխանությունները մտադիր են զբաղվել Գյուլենի շարժման հարցով:
Ըստ BBC-ի՝ նա նշել է, որ այս որոշումը չի հակասում օրենքի գերակայության սկզբունքին: Արտակարգ դրության սահմանումն անհրաժեշտ է՝ «սպառնալիքը հնարավորինս արագ վերացնելու» համար:
Էրդողանը նաեւ հավելել է, որ դա կամրապնդի ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը: Նա, միաժամանակ, «նահատակ» է կոչել նրանց, ովքեր զոհվել են հեղաշրջման փորձի մասնակիցների հետ բախումների ժամանակ:
Պիտակ