Էրդողանին հեղաշրջումից փրկել է Ռուսաստանը. ԶԼՄ-ներ
Հուլիս 21, 2016 12:45 Asia/Tehran
Իրանական Fars գործակալությունը, հղում կատարելով արաբական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Ռուսաստանը տեղեկություն է ունեցել Թուրքիայում պատրաստվող հեղաշրջման մասին եւ զգուշացրել է թուրքական իշխանություններին գործողությունները սկսվելուց մի քանի ժամ առաջ:
Ըստ աղբյուրների, Թուրքիայի դիվանագիտական շրջանակներում, ռուսական հետախուզությունը տվյալներ է ստացել, որ խռովարարները մտադիր են ուղղաթիռներ ուղարկել Մարմարիսի հյուրանոցի մոտ, որտեղ հուլիսի 15-ին գտնվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «նրան ձերբակալելու կամ սպանելու համար»:
Հրապարակման մեջ ենթադրվում է, որ տեղեկությունները ստացել են Սիրիայի Հմեյմիմ ռուսական ռազմակայանում գտնվող մասնագետները:
Նշենք, որ հուլիսի 19-ին թուրքական գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը զգուշացրել էր զինվորականներին նախապատրաստվող խռովության մասին գործողություններից մի քանի ժամ առաջ, սակայն, չէր նշել, թե որտեղից են ստացվել տեղեկությունները:
21/7/2016
Պիտակ