Թուրքիան ժամանակավորապես կդադարեցնի մարդու իրավունքների հարցերով Եվրոպական հռչակագրի գործողությունը
Հուլիս 21, 2016 14:36 Asia/Tehran
Թուրքիան արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո կհետևի Ֆրանսիայի օրինակին և ժամանակավորապես կդադարեցնի Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի գործողությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Երկրի վարչապետի տեղակալ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կարող է վերացվել մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Փոխվարչապետը նաև պատմել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ հայտնաբերվել են հետախուզության կողմից «համակարգային և անհատական» բացթողումներ, և որ այժմ Թուրքիայում իրականացվում է բանակի վերակազմավորում:
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին:
lratvakan.am
21/7/2016
Պիտակ