Թուրքիան ժամանակավորապես կդադարեցնի մարդու իրավունքների հարցերով Եվրոպական հռչակագրի գործողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27226-Թուրքիան_ժամանակավորապես_կդադարեցնի_մարդու_իրավունքների_հարցերով_Եվրոպական_հռչակագրի_գործողությունը
Թուրքիան արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո կհետևի Ֆրանսիայի օրինակին և ժամանակավորապես կդադարեցնի Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի գործողությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2016 14:36 Asia/Tehran
  • Թուրքիան ժամանակավորապես կդադարեցնի մարդու իրավունքների հարցերով Եվրոպական հռչակագրի գործողությունը

Թուրքիան արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո կհետևի Ֆրանսիայի օրինակին և ժամանակավորապես կդադարեցնի Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի գործողությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: 

Երկրի վարչապետի տեղակալ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կարող է վերացվել մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Փոխվարչապետը նաև պատմել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ հայտնաբերվել են հետախուզության կողմից «համակարգային և անհատական» բացթողումներ, և որ այժմ Թուրքիայում իրականացվում է բանակի վերակազմավորում: 

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին:

lratvakan.am

21/7/2016