Թուրքիայում հեղաշրջման փորձից ամենից շատ Էրդողանն օգտվեց
Էրդողանը փրկվեց, իսկ Թուրքիան անդունդը գլորվեց. այսպես են շատ մասնագետներ մեկնաբանում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձը: Հաջողության պարագայում դա կդառնար Թուրքիայում 1960 թ. ի վեր զինված ուժերի կողմից իրականացված հինգերորդ հեղաշրջումը:
Բայց հեղաշրջման այս փորձը տապալվեց: Տապալված հեղաշրջումը երկրի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն օգտագործում է զտումներ իրականացնելու և իր հնարավոր բոլոր հակառակորդներից ազատվելու համար: Զտումների հետևանքով արդեն 45 հազար մարդ է ձերբակալվել կամ ազատվել աշխատանքից: Այսպես, աշխատանքից հեռացվել են 15 հազար մանկավարժ ու դասախոս, 1500 դեկան, ՆԳՆ 9 հազար աշխատակից, ֆինանսների նախարարության 1500 և վարչապետի աշխատակազմի 250 աշխատակից, 3 հազար դատավոր: Ձերբակալվել է մոտ 6 հազար զինվորական: Իսկ հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է (տարբեր տվյալներով) 230-290 մարդ, վիրավորների թիվը հասնում է 1500-ի: Էրդողանը հեղաշրջման փորձի համար մեղադրում է իր հիմնական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որն ապաստան է գտել ԱՄՆ-ում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է իրեն հանձնել Գյուլենին: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է «արմատախիլ անել» բոլոր գյուլենականներին: Թուրքիայում անգամ քննարկվում է մահապատիժը վերականգնելու հարցը: Եվրոպական միությունը պաշտոնապես զգուշացրել է Թուրքիային, որ այդ պարագայում կարող է մոռանալ ԵՄ անդամակցության մասին: Սակայն այս պահին կարծես Էրդողանին ոչ դա, ոչ էլ արևմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների կոչերը ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքները հարգելու մասին չեն հուզում: Ի՞նչ տեղի ունեցավ Ըստ որոշ տեղեկությունների` հեղաշրջումն ավելի ուշ էր ծրագրված: Սակայն ապստամբները տեղեկանալով, որ իշխանությունները որոշակի ինֆորմացիա ունեն ու առաջիկայում իրենց շարքերում զտումներ են սպասվում, գործողությունները նախատեսվածից շուտ են ձեռնարկում: Գործողությունները սկսվեցին ուրբաթ երեկոյան՝ ժամը 10-ին: Ապստամբները գրավեցին պետական հեռուստաընկերությունը և հայտարարեցին, որ հեղաշրջում են իրականացնում, գրավված են բոլոր կարևոր օբյեկտները, իսկ քաղաքական ղեկավարությունը չեզոքացված է: Սակայն շուտով CNN Turk հեռուստաընկերության եթերից հեռախոսային հավելվածի միջոցով բնակչությանը դիմեց Էրդողանը: Նա իր կողմնակիցներին կոչ արեց դուրս գալ փողոց ու պաշտպանել ժողովրդավարությունը: Նմանատիպ կոչեր հնչեցին նաև մզկիթներից: Հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս եկան ի պաշտպանություն Էրդողանի: Երկրի նախագահին աջակցություն հայտնեցին նաև ընդդիմադիրները` դատապարտելով ընտրված իշխանություններին զենքի ուժով հեռացնելու փորձը: Քաղաքական դաշտի միասնականության շնորհիվ, քաղաքացիների և ոստիկանության ջանքերով հեղաշրջումը տապալվեց: Մեծ դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ բանակի բարձրագույն հրամանատարությունը հավատարիմ մնաց Էրդողանին: Ովքե՞ր էին ապստամբները Մասնագետների կարծիքով` հեղաշրջման մասնակիցները բանակի միջին սպայական կազմի ներկայացուցիչներ էին` քեմալականներ, գյուլենականներ և հակաէրդողանականներ: Քեմալականների հիմական դժգոհությունն այն է, որ Էրդողանի իշխանության տարիներին Թուրքիան աշխարհիկ պետությունից աստիճանաբար վերածվում է կրոնականի: Աթաթուրքը առանձնացրել էր կրոնն ու քաղաքականությունը: Ներկայիս Թուրքիայում, մանավանդ հեղաշրջումից հետո, այդ երկուսն այլևս միասնական են: Եվ հենց հեղաշրջմանն ընդդիմացածների թվում մեծ թիվ էին կազմում իսլամիստական գաղափարախոսության կրողները: Պատահական չէ, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ կասկած են հայտնում, թե հեղաշրջման փորձից հետո Թուրքիան գուցե վերածվի իսլամական խալիֆայության:
Մասնագետների կարծիքով` հեղաշրջման մասնակիցները բանակի միջին սպայական կազմի ներկայացուցիչներ էին` քեմալականներ, գյուլենականներ և հակաէրդողանականներ: Քեմալականների հիմական դժգոհությունն այն է, որ Էրդողանի իշխանության տարիներին Թուրքիան աշխարհիկ պետությունից աստիճանաբար վերածվում է կրոնականի: Աթաթուրքը առանձնացրել էր կրոնն ու քաղաքականությունը: Ներկայիս Թուրքիայում, մանավանդ հեղաշրջումից հետո, այդ երկուսն այլևս միասնական են: Եվ հենց հեղաշրջմանն ընդդիմացածների թվում մեծ թիվ էին կազմում իսլամիստական գաղափարախոսության կրողները: Պատահական չէ, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ կասկած են հայտնում, թե հեղաշրջման փորձից հետո Թուրքիան գուցե վերածվի իսլամական խալիֆայության:
ինքն էր նախաձեռնել հեղաշրջման փորձը` երկրում իր համար անցանկալի տարրերից ազատվելու և միանձնյա իշխանությունն ամրապնդելու համար: Այս վարկածի օգտին խոսող մի քանի հանգամանքներ կան: Նախ՝ գիշերը, երբ Էրդողանն անհասկանալի ձևով հայտնվեց զինյալների կողմից գրավված օդանավակայանում, լրատվամիջոցների և կողմնակիցների հետ զրույցում հայտարարեց, որ ապստամբությունն «աստծո նվերն» էր, քանի որ հնարավորություն կտա մաքրելու բանակը: Այնուհետև, այնքան մեծ արագությամբ զանգվածային ձերբակալություններ ու զտումներ սկսվեցին, այդ թվում և բարձրաստիճան պաշտոնյաների, որ տպավորություն ստեղծվեց, թե հեռացման ենթակա պաշտոնյաների ցուցակները վաղուց էին պատրաստ: Էրդողանին հեղաշրջման փորձի բեմականացման մեջ մեղադրեց նաև Գյուլենը` նշելով, որ դա պատրվակ էր՝ իր կողմնակիցների վրա ճնշումներ գործադրելու հիմք ունենալու համար: Հեղաշրջման փորձի վատ կազմակերպվածությունը ևս կասկածների տեղիք է տվել: Զինյալները ո՛չ սահմաններն ու օդային տարածքն են փակել, ո՛չ էլեկտրականությունն ու հաղորդակցության միջոցներն են անջատել, ո՛չ էլ բարձրաստիճան պաշտոնյաների են չեզոքացրել: Մինչդեռ այդ ամենը տրամաբանական կլիներ ու կնպաստեր իրենց նախաձեռնած գործի հաջողությանը: Որոշ վերլուծաբանների կարծիքով, սակայն, անկազմակերպվածության պատճառը ապստամբների սակավաթիվ լինելն էր ու զինվորական բարձրագույն ղեկավարության կողմից աջակցություն չունենալը: Եվ, ի վերջո, գործողության բեմադրված լինելու օգտին է խոսում նաև հանգամանքը, որ զինյալներն ուզում էին զրկել իշխանությունից Էրդողանին, սակայն իրականում նրան ավելի ուժեղացրին: Էրդողանն այլևս հաղթանակած նախագահ է, որը քարտ բլանշ է ստացել անելու ինչ ցանկանում է, վերացնելու իր քաղաքական բոլոր հակառակորդներին, հաջողությամբ իրականացնելու սահմանադրական փոփոխությունները և դե ֆակտո միանձնյա իշխանությունը ամրագրելու դե յուրե: Սակայն, չնայած վերը թվարկված հանգամանքներին, վերլուծաբանների կարծիքով քիչ հավանական է, որ հեղաշրջման փորձը նախապատրաստեր Էրդողանը: Դա չափազանց ռիսկային քայլ կլիներ, իսկ Էրդողանը դրա կարիքը չուներ, նա իր հակառակորդներից ազատվելու և զտումներ իրականացնելու այլ մեխանիզմներ էլ ուներ և տարիներ շարունակ իրականացրել է, ինչի շնորհիվ էլ, օրինակ, բանակի բարձրագույն ղեկավարությունը մնաց իրեն հավատարիմ:
ankakh.com
21/7/2016