Թուրքիայի հեղաշրջման փորձի մասնակիցներին դատելու համար համապատասխան տարածք չկա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27373-Թուրքիայի_հեղաշրջման_փորձի_մասնակիցներին_դատելու_համար_համապատասխան_տարածք_չկա
Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալվածների դատավարությունը հնարավոր չէ անցկացնել Անկարայի  դատարանների սրահներում, քանի որ ձերբակալվածների և կալանավորվածների թիվը շատ մեծ է: Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով CnnTürk լրատվականի թուրքական ծառայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2016 07:00 Asia/Tehran
  • Թուրքիայի հեղաշրջման փորձի մասնակիցներին դատելու համար համապատասխան տարածք չկա

Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալվածների դատավարությունը հնարավոր չէ անցկացնել Անկարայի  դատարանների սրահներում, քանի որ ձերբակալվածների և կալանավորվածների թիվը շատ մեծ է: Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով CnnTürk լրատվականի թուրքական ծառայությանը:

Բոզդաղի խոսքով՝ նման դատավարությունների համար ընդարձակ տարածք է հարկավոր, որտեղ հնարավոր կլինի բնականոն կերպով կազմակերպել գործընթացը: «Մեզ ընդարձակ տարածք է հարկավոր: Նախարարությունը զբաղվում է դրանով: Դատավարությունները տեղի կունենան Սինջանում»:

Նախարարի տեղեկացմամբ՝ հատուկ դատարանի կարիք չկա, քանի որ հայտնի է, թե որ քրեական դատարանն է անցկացնելու հեղաշրջման փորձ կատարած անձանց դատավարությունը: Բոզդաղը նաև նշել է, որ դատավարության գործընթացը երկար է տևելու ինչի պատճառով հնարավոր է, որ գործը քննող դատարաններին այլ գործեր չտրվեն:

armedia.am

23/7/2016