Միջազգային վարկանիշային գործակալություններն իջեցնում են Թուրքիայի վարկային վարկանիշը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27427-Միջազգային_վարկանիշային_գործակալություններն_իջեցնում_են_Թուրքիայի_վարկային_վարկանիշը
Standart & Poor`s միջազգային գործակալության հետեւից Թուրքիայի վարկանիշն իջեցրել է եւս մեկ նման ինստիտուտ` Fitch-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2016 13:07 Asia/Tehran
  • Միջազգային վարկանիշային գործակալություններն իջեցնում են Թուրքիայի վարկային վարկանիշը

Standart & Poor`s միջազգային գործակալության հետեւից Թուրքիայի վարկանիշն իջեցրել է եւս մեկ նման ինստիտուտ` Fitch-ը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Fitch-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայում օրերս տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից եւ դրան հետեւած զանգվածային ազատումներից հետո այդ երկրի երկարաժամկետ պարտավորությունների գնահատականը «BBB» մակարդակից իջեցվել է «BBB-» մակարդակի: Standart & Poor`s գործակալությունը ռազմական հեղաշրջման հետ կապված հուլիսի 20-ին Թուրքիայի վարկանիշային վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից իջեցրել էր «նեգատիվ»-ի, ինչը խիստ ազդել է Թուրքիայում արտասահմանյան ներդրումների հեռանկարի վրա:

Lratvakan.am

23/7/2016