Թուրքիայի նախագահական գվարդիան կցրվի
Հուլիս 24, 2016 12:14 Asia/Tehran
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները ցրում են նախագահական գվարդիան: Այս մասին հայտնում է A Haber-ը:
«Նախագահական գվարդիան այլևս չի լինի. մենք դրա նպատակը և անհրաժեշտությունը չունենք»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Նշենք, որ ավեկլի վաղ հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով բերման է ենթարկվել նախագահական գվարդիայի շուրջ 300 ծառայող:
Ըստ Յըլդըրըմի հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում արդեն ձերբակալվել է 13 հազար հոգի:
armedia.am
3/7/2016
Պիտակ