Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի մերձակայքում խոշոր հրդեհ է բռնկվել
Հուլիս 25, 2016 08:08 Asia/Tehran
Թուրքիայի Իզմիր նահանգում՝ ՆԱՏՕ-ի բազայի տեղեկայման վայրի մերձակայքում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հրդեհը տարածվել է ավելի քան 40 հեկտար անտառային տարածքի վրա: Հրշեջներն, այնուամենայնիվ, կարողացել են վերահսկողության տակ վերցնել իրավիճակը:
Տեղական ոստիկանությունում կասկածներ կան, որ հնարավոր է հրդեհը հատուկ կազմակերպված լինի` որպես ՆԱՏՕ-ի բազայի դեմ ուղղված քայլ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
25/7/2016
Պիտակ