Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ լրագրողներ
Հուլիս 25, 2016 09:14 Asia/Tehran
Թուրքիայի իշխանությունները 42 լրագրողների ձերբակալելու հայտ են ներկայացրել իրավապահներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Ruetersին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23ին հայտարարել է, որ հուլիսի 15ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ընդհանուր առմամբ 13 հազար ձերբակալություն է իրականացվել: Էրդողանը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 246, վիրավորվել 2185 մարդ: Նրա խոսքով` ձերբակալվածներից 4 հազարը զինվորականներ են, որոնց թվում` 103ը գեներալներ:
armenpress.am
25/7/2016
Պիտակ