Էրդողանը բանակցում է երեք կուսակցությունների ղեկավարների հետ` անտեսելով քրդամետ կուսակցության ղեկավարին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27709-Էրդողանը_բանակցում_է_երեք_կուսակցությունների_ղեկավարների_հետ_անտեսելով_քրդամետ_կուսակցության_ղեկավարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունն է անցկացնում երկրի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, ինչպես նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP) և Ազգայնական շարժում կուսակցությունների (MHP) ղեկավարների` համապատասխանաբար Քեմալ Քըլըչդարօղլուի և Դևլեթ Բահչելիի հետ, հաղորդում է «NTV» հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2016 13:06 Asia/Tehran
  • Էրդողանը բանակցում է երեք կուսակցությունների ղեկավարների հետ` անտեսելով քրդամետ կուսակցության ղեկավարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունն է անցկացնում երկրի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, ինչպես նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP) և Ազգայնական շարժում կուսակցությունների (MHP) ղեկավարների` համապատասխանաբար Քեմալ Քըլըչդարօղլուի և Դևլեթ Բահչելիի հետ, հաղորդում է «NTV» հեռուստաալիքը:

Նախագահական պալատում նման ձևաչափով հանդիպում առաջին անգամ է տեղի ունենում: Ընդ որում` չորրորդ խորհրդարանական կուսակցության` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը չի հրավիրվել: Ավելի վաղ խորհրդարանական բոլոր չորս կուսակցությունները հանդես էին եկել իշխող կուսակցության` ռազմական հեղաշրջման ընթացքում իրականացրած գործողությունների օգտին և դատապարտել էին ապստամբներին:
ankakh.com

25/7/2016