Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Պուտինին
Հուլիս 25, 2016 15:23 Asia/Tehran
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Պուտինին ու բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին»,-ասել է նա:
Նա նշել է, որ G20-ի հանդիպումներին ընդառաջ օգոստոսին բանակցություններ տեղի կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինված հեղաշրջման տապալված փորձից հետո 13 հազար մարդ է ձերբակալվել:
25/7/2016
Պիտակ