Մինչ հեղաշրջման փորձը Թուրքիան ցանկանում էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել. Hurriyet
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27766-Մինչ_հեղաշրջման_փորձը_Թուրքիան_ցանկանում_էր_Հայաստանի_հետ_հարաբերությունները_կարգավորել._hurriyet
Բաքու իրականացրած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննարկումներ է իրականացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն սկսելու համար եւ դրական միտումներ են եղել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2016 18:23 Asia/Tehran
  • Մինչ հեղաշրջման փորձը Թուրքիան ցանկանում էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել. Hurriyet

Բաքու իրականացրած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննարկումներ է իրականացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն սկսելու համար եւ դրական միտումներ են եղել։

Նման տեղեկություն է հայտնել թուրքական Hurriyet–ի թղթակից Ֆաթիհ Չեքիրգեն։

Թուրք լրագրողն իր հրապարակման մեջ նշել է, թե մինչ հեղաշրջման փորձը Անկարան ՌԴ–ի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո ցանկացել է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, ընդհուպ մինչեւ սահմանների բացում։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար առաջին նախաձեռնությունը ԱԳ նախարար Չավուշօղլուն արել է հուլիսի 14–15–ին Բաքու կատարած այցի ժամանակ։ Նա փորձել է Բաքվում ստուգել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության արձագանքը։ Եւ դրական միտում է եղել։ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիան խոսում էր Ադրբեջանի հետ՝ Հայաստանի հետ խաղաղության ժամանակացույց կազմելու ուղղությամբ, երբ սկսվեց ռազմական հեղաշրջման փորձը»,–գրել է Hurriyet–ի թղթակիցը։