Թուրքիան ՌԴ-ին խնդրել է չեղարկել պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27922-Թուրքիան_ՌԴ_ին_խնդրել_է_չեղարկել_պատժամիջոցները
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Ռուսաստանին խնդրել է թույլատրել պարենային էմբարգոյի տակ գտնվող թուրքական մթերքի արտահանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2016 14:55 Asia/Tehran
  • Թուրքիան ՌԴ-ին խնդրել է չեղարկել պատժամիջոցները

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Ռուսաստանին խնդրել է թույլատրել պարենային էմբարգոյի տակ գտնվող թուրքական մթերքի արտահանումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին հայտնել է Զեյբեքչին: Պատասխանելով հարցին, թե երբ Թուրքիան կդիմի ՌԴ-ին մթերքի մատակարարումները վերականգնելու խնդրանքով, Զեյբեքչին ասել է. «Ես արդեն խնդրել եմ»: Գործակալությունը հաղորդում է, որ այսօր նա Մոսկվայում բանակցություններ է անցկացրել ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի հետ:

Հանդիպումից հետո Ուլյուկաեւը լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիայից գյուղապրանքների մատակարարումների սահմանափակումները պետք է վերացվեն փուլերով: Նա նշել է, որ թուրքական եւ ռուսական կողմերը փոխադարձ հարցեր ունեն միմյանց, եւ դրանք պետք է լուծվեն երկկողմանի կարգով:  

lragir.am

26/7/2016