Թուրքիայում վերացվում է նախագահի ռազմական խորհրդականի պաշտոնը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28030-Թուրքիայում_վերացվում_է_նախագահի_ռազմական_խորհրդականի_պաշտոնը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո վերացվում է Թուրքիայի նախագահի ռազմական խորհրդականի պաշտոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 10:46 Asia/Tehran
  • Թուրքիայում վերացվում է նախագահի ռազմական խորհրդականի պաշտոնը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո վերացվում է Թուրքիայի նախագահի ռազմական խորհրդականի պաշտոնը:

Այդ մասին հեռուստաալիքին հայտնել են պետության ղեկավարի աշխատակազմում նրա աղբյուրները: Որպես նման որոշման կայացման հիմք է ընդունվում այն փաստը, որ ներկա դրությամբ կալանքի տակ է վերցվել նախագահի ռազմական խորհրդական, գնդապետ Ալի Յազըջըն, որը մասնակից է ռազմական հեղաշրջման փորձին:

Բացի դրանից՝ խստացվելու են Անկարայում նախագահական նստավայրի անվտանգության ապահովման միջոցառումները: