Հրանտ Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28150-Հրանտ_Դինքի_սպանության_գործով_նոր_ձերբակալություններ_են_կատարվել
Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով CNNTurk լրատվական ծառայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2016 06:40 Asia/Tehran
  • Հրանտ Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել

Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով CNNTurk լրատվական ծառայությանը:

Նշվում է, որ գործի շրջանակներում կրկին սկսված հետաքննության շրջանակներում ոստիկանների կողմից Ստամբուլում և Տրապիզոնում համաժամանակյա գործողությունների արդյունքում 6 մարդ է ձերբակալվել:

Ստամբուլում ձերբակալվել են ժանդարմերիայի 1 փոխգնդապետ, 2 ենթասպա, մեկ մասնագիտացված սերժանտ և 1 տպագրատան սեփականատեր: Ժանդարմերիայի 1 ենթասպա էլ ձերբակալվել է Տրապիզոնում:    

armedia.am

28/7/2016