Էրդողանը չի բացառել ԱՄՆ մասնակցությունը հեղաշրջման փորձի կազմակերպմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28390-Էրդողանը_չի_բացառել_ԱՄՆ_մասնակցությունը_հեղաշրջման_փորձի_կազմակերպմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել ու սուր քննադատության է արժանացրել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելի հայտարարությունը, որով նա մտահոգություն էր հայտնել Ամերիկայի հետ համագործակցող մի շարք թուրք զինվորականների ձերբակալության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2016 05:24 Asia/Tehran
  • Էրդողանը չի բացառել ԱՄՆ մասնակցությունը հեղաշրջման փորձի կազմակերպմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել ու սուր քննադատության է արժանացրել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելի հայտարարությունը, որով նա մտահոգություն էր հայտնել Ամերիկայի հետ համագործակցող մի շարք թուրք զինվորականների ձերբակալության կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղակացնում է РИА Новости-ն:

«Ամբողջ աշխարհն է տեսնում, որ մենք ժողովրդավարության կողմնակիցն ենք,  սակայն ինչ-որ մեկն անհանգստանում է այն մարդկանց համար, ովքեր ճաղերի հետեւում են: Ամերիկյան գերատեսչություններից մի  գեներալ ասում է, որ բանտ են գցում իր հետ կապի մեջ գտնվող զինվորականներին: Դա քո գործը չէ. ո՞վ ես դու»,- հայտարարել է էրդողանը` չբացառելով, որ ձախողված հեղաշրջման հետեւում կանգնած է ԱՄՆ-ն:

«Մեր ժողովուրդը տեսնում է ամեն ինչ: Նա, ով անում է նման հայտարարությյուններ, բացահայտում է ինքն իրեն»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 246 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 2185 է: Հեղաշրջման փորձ կազմակերպելու համար Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին: