Գյուլենի հետ կապի ունենալու համար Ստամբուլի դատարանը ձերբակալել է 17 լրագրողի
Հուլիս 30, 2016 08:02 Asia/Tehran
Ստամբուլի դատարանը ուրբաթ որոշում է ընդունել 17 լրագրողի ձերբակալության մասին, քանի որ նրանք կապ ունեն քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ ձերբակալված 21 լրագրողների գործով դատական լսումները կայացել են ուրբաթ, լրատվամիջոցի 4 աշխատակից ազատ է արձակվել:
Lրագրողների պաշտպանության հանձնաժողովը հաղորդել էր, որ հուլիսի 15-ին տեղի ունեցածից հետո իշխանությունները թույլատրել են լրատվամիջոցների 88 աշխատակցի ձերբակալություն: Ավելի վաղ թուրքական կառավարությունը հանձնարարել էր փակել 3 տեղեկատվական գործակալություն, 16 հեռուստաալիք, 23 ռադիոկայան, 45 թերթ և 15 ամսագիր:
lratvakan.am
30/7/2016
Պիտակ