Թուրքիան շրջափակել է ամերիկյան ռազմաօդային բազան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28576-Թուրքիան_շրջափակել_է_ամերիկյան_ռազմաօդային_բազան
Թուրքիայի ուժային կառույցների աշխատակիցները շրջափակել են Ինջիրլիքի ռազմաօդային բազան, որն օգտագործվում է ՆԱՏՕ-ի և թուրքական ռազմաօդային ուժերի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2016 09:02 Asia/Tehran
  • Թուրքիան շրջափակել է ամերիկյան ռազմաօդային բազան

Թուրքիայի ուժային կառույցների աշխատակիցները շրջափակել են Ինջիրլիքի ռազմաօդային բազան, որն օգտագործվում է ՆԱՏՕ-ի և թուրքական ռազմաօդային ուժերի կողմից:

Ըստ Huriyet-ի՝ պատճառը ռազմաբազայից 8 կմ հեռավորությամբ գտնվող Ադանայում հնարավոր հեղաշրջման փորձն է:

Այժմ բազան շրջափակել են մոտ 7 հազար ուժայիններ: նրանք շրջափակել են բոլոր մուտքերն ու ելքերը: Թուրքիայի՝ եվրոպական գործերով նախարար Օմար Չելիկը իր Twitter-ում պնդում է, որ ռազմաբազայում անվտանգության համակարգի ստուգում է անցկացվել, ոչ թե ևս մի հեղաշրջման փորձ է եղել:

«Ես Ադանայում եմ: Մենք անց ենք կացրել անվտանգության ընդհանուր համակարգի ստուգում: Ոչ մի խնդիր չենք հայտնաբերել»,- գրել է Չելիկը: