Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին փակել իր երկրի տարածքը փախստականների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28855-Էրդողանը_սպառնացել_է_ԵՄ_ին_փակել_իր_երկրի_տարածքը_փախստականների_համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը չեղյալ համարել փախստականներին իր երկրի տարածք ընդունելու մասին համաձայնագիրը, եթե ԵՄ-ն չճանաչի Թուրքիայի քաղաքացիների` առանց վիզայի Եվրամիության տարածքում ճամփորդելու իրավունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2016 15:05 Asia/Tehran
  • Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին փակել իր երկրի տարածքը փախստականների համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը չեղյալ համարել փախստականներին իր երկրի տարածք ընդունելու մասին համաձայնագիրը, եթե ԵՄ-ն չճանաչի Թուրքիայի քաղաքացիների` առանց վիզայի Եվրամիության տարածքում ճամփորդելու իրավունքը:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Իտալական RAI հեռուստաընկերության եթերում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ եթե ԵՄ-ն չընդունի վիզային ռեժիմի ազատականացումը, ապա Թուրքիան կարող է փախստականներին և ներգաղթյալներին այլևս թույլ չտալ մուտք գործել իր տարածք: «Նա ճիշտ բան է ասել: Փախստականներին հետ ուղարկելու պայմանը վիզային ռեժիմի ազատականացումն էր: Եթե վիզայի ազատականացում չլինի, Թուրքիան կդադարեցնի փախստականների հետ ընդունումը»,- հայտարարել է Էրդողանը: