Ֆրանսիացի հային արտաքսել են Թուրքիայից որպես հայ ներկայանալու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28861-Ֆրանսիացի_հային_արտաքսել_են_Թուրքիայից_որպես_հայ_ներկայանալու_համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի անձնագրային հսկողության բաժնի ոստիկանները Ֆրանսիայից ժամանած ծննդով թուրքական Սիիրթից ազգությամբ հայ քաղաքացի Ռիչարդ Դեմիրչիին երկրից արտաքսել են միայն այն բանի համար, որ նա ներկայացել է որպես հայ եւ ոչ թուրք ու իրենց հետ խոսել է թուրքերեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2016 15:33 Asia/Tehran
  • Ֆրանսիացի հային արտաքսել են Թուրքիայից որպես հայ ներկայանալու համար

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի անձնագրային հսկողության բաժնի ոստիկանները Ֆրանսիայից ժամանած ծննդով թուրքական Սիիրթից ազգությամբ հայ քաղաքացի Ռիչարդ Դեմիրչիին երկրից արտաքսել են միայն այն բանի համար, որ նա ներկայացել է որպես հայ եւ ոչ թուրք ու իրենց հետ խոսել է թուրքերեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը:

Թուրք ոստիկանները Ռիչարդ Դեմիրչիին հարցրել են, թե եթե Սիիրթից ես, ինչու թուրք չես ներկայանում:

«Ես ասացի, որ ծննդով Սիիրթից եմ, սակայն, ազգությամբ հայ եմ եւ Ֆրանսիայի քաղաքացի: Նրանք ինձ ասացին, թե ես իբր ահաբեկիչ եմ եւ տարան Ստամբուլի Քումքափըի ոստիկանական բաժանմունք: Մեկ օր պահելուց հետո ինձ տարան դատարան եւ արտաքսեցին երկրից», -պատմել է Ռիչարդ Դեմիրչին:

Նրա խոսքով, որպես գործարար անհրաժեշտության դեպքում ինքը ամիսը մեկ այցելում էր Թուրքիա, սակայն, վերջին իրադարձությունից հետո այլեւս այդ երկիր չի մեկնի:

Ինչպես երեւում է` Թուրքիայում դեռեւս գործում է այդ երկրում ծնված ազգությամբ ոչ թուրքերին թուրք համարելու պետական մոտեցումը, իսկ դա չընդունողներին վռնդում են երկրից: