Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28945-Էրդողանն_Արևմուտքին_մեղադրել_է_ահաբեկչությանն_աջակցելու_մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ահաբեկչությանը և հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու մեջ, հաղորդում է Euronews-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2016 09:51 Asia/Tehran
  • Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ահաբեկչությանը և հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու մեջ, հաղորդում է Euronews-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ահաբեկչությանը և հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու մեջ, հաղորդում է Euronews-ը:

Քննադատությունների հիմնական թիրախը եղել է ԱՄՆ-ն: Թուրքերը պաշտոնական Վաշինգտոնից 2-րդ անգամ են պահանջել արտահանձնել ամերիկաբնակ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով, Էրդողանի համոզմամբ, անհաջող հեղաշրջման կազմակերպիչն է:

«Ինչ ռազմավարական դաշնակից եք, եթե այդ մարդուն թաքցնում եք ձեր երկրում:  Ցավոք, Արևմուտքն աջակցում է ահաբեկչությանն ու կանգնած է խռովարարների կողքին »,- ասել է Էրդողանը`դիմելով ամերիկյան իշխանություններին:

Միեւնույն ժամանակ, Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումները: Ձերբակալվել են Անկարայի ռազմական հոսպիտալի շուրջ 100 աշխատակիցներ:

galatv.am

3/7/2016