Թուրքիան դադարում է հեղաշրջումների երկիր լինելուց. խորհրդարանի նախագահ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i29032-Թուրքիան_դադարում_է_հեղաշրջումների_երկիր_լինելուց._խորհրդարանի_նախագահ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը Կրոնական խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան դադարում է հեղաշրջումների երկիր լինելուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2016 16:16 Asia/Tehran
  • Թուրքիան դադարում է հեղաշրջումների երկիր լինելուց. խորհրդարանի նախագահ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը Կրոնական խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան դադարում է հեղաշրջումների երկիր լինելուց:

«Ալլահի օգնությամբ այլևս ոչ ոք չի հանդգնի ձեռնարկել նման բան, քանի որ դրան ընդդիմանում է ժողովուրդը, որը չի ցանկանում իր ընտրած համակարգի կոլապս:

Հեղաշրջման փորձի պատճառով վրա են հասել ոչ թեթև օրեր: Ալլահի ողորմությամբ մեզ հաջողվեց հեռանալ անդունդի եզրից: Թուրքիային հաջողվեց փրկվել մեծագույն աղետից, մութ և խորը փոսն ընկնելուց՝ շնորհիվ նախագահ Ռեջեփ Էրդողանի հավատի ու արիության, ժողովրդի վստահության ու ջանքերի»,- հայտարարել է նա:

Քահրամանն ընդգծել է, որ հեղաշրջումը հաջողվել է կանխել ժողովրդի միասնության օգնությամբ: Նիստի ժամանակ քննարկվել է կրոնի չարաշահումների հարցը: