Գյուլենը կոչ է արել տապալել Էրդողանի իշխանությունը
Օգոստոս 04, 2016 12:02 Asia/Tehran
Արևմուտքը պետք է միջամտի Թուրքիայի գործերին և տապալի ԱԶԿ-ի իշխանությունը: Այս մասին արաբական El Ğad հեռուստաընկերությանը հայտնել է Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, հաղորդում է Ermenihaber-ը:
«Արևմուտքն անհապաղ պիտի միջամտի իրավիճակին և իշխանությունը պետք է տապալի Թուրքիայում»,- նշել է գյուլենական համայնքի առաջնորդը:
Ըստ նրա՝ Թուրքիայում ավելի ու ավելի է մեծանում քաղաքացիական պատերազմ սկսելու վտանգը: Համոզված է, որ ՝ քանի դեռ Էրդողանը գահի վրա է, Մերձավոր Արևելքում անհնար է խաղաղություն հաստատել:
4/7/2016
Պիտակ