ԼՂ հակամարտությունը կարող է քննարկվել եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-ՌԴ ձեւաչափով. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i29818-ԼՂ_հակամարտությունը_կարող_է_քննարկվել_եռակողմ_Ադրբեջան_Թուրքիա_ՌԴ_ձեւաչափով._Չավուշօղլու
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է քննարկվել եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով: Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ, այսօր նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով, եռակողմ ձեւաչափը շահեկան կլինի կողմերի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2016 13:56 Asia/Tehran
  • ԼՂ հակամարտությունը կարող է քննարկվել եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-ՌԴ ձեւաչափով. Չավուշօղլու

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է քննարկվել եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով: Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ, այսօր նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով, եռակողմ ձեւաչափը շահեկան կլինի կողմերի համար:

«Մենք այդ ձեւաչափը քննարկել ենք Ադրբեջանում կայացած հանդիպումների ժամանակ: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ ձեւաչափը: Այդ նախաձեռնության մասին արտահայտվել է նաեւ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Ռուսաստանը դրական է գնահատել այդ ձեւաչափը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում»,- ասել է Չավուշօղլուն:

Երեկ, Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան, Ադրբեջանը ու Ռուսաստանը կարող են եռակողմ համագործակցության մեխանիզմ ստեղծել: Նրա խոսքով, Վլադիմիր Պուտինը դրական է գնահատում նման մեխանիզմի ստեղծումը:

armtimes.com

10/8/2016