Թուրքիայում փակվել է Հեռահաղորդակցման և կապի վարչությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i30730-Թուրքիայում_փակվել_է_Հեռահաղորդակցման_և_կապի_վարչությունը
Oգոստոսի 17-ին, Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում կառավարության ընդունած որոշման համաձայն փակվել է Հեռահաղորդակցման և կապի վարչությունը, իսկ նախագահն ու աշխատակիցներն ազատվել են աշխատանքից: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2016 08:24 Asia/Tehran
  • Թուրքիայում փակվել է Հեռահաղորդակցման և կապի վարչությունը

Oգոստոսի 17-ին, Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում կառավարության ընդունած որոշման համաձայն փակվել է Հեռահաղորդակցման և կապի վարչությունը, իսկ նախագահն ու աշխատակիցներն ազատվել են աշխատանքից: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխանությունները ստացել են ընդլայնված լիազորություններ, որոնք, մասնավորապես, թույլ են տալիս նրանց փակել հեռահաղորդակցական ընկերությունները: Ընդ որում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տրամադրվում բանակի հրամանատար՝ գլխավոր շտաբի ղեկավար նշանակել, ով ավելի վաղ ենթարկվում էր վարչապետին:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: 

tert.am

17/8/2016

 /