Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i30748-Թուրքիայում_հեղաշրջման_փորձից_հետո_պաշտոնանկությունները_շարունակվում_են
Թուրքիայում իշխանությունները երկու հրամանագիր են հրապարակել, որոնց համաձայն՝ պետական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել են ավելի քան 2 հազար ոստիկաններ և հարյուրավոր զինվորականներ ու տեղեկատվական և հաղորդակցության վարչության աշխատակիցներ: Գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Reuters-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2016 10:18 Asia/Tehran
  • Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկությունները շարունակվում են

Թուրքիայում իշխանությունները երկու հրամանագիր են հրապարակել, որոնց համաձայն՝ պետական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել են ավելի քան 2 հազար ոստիկաններ և հարյուրավոր զինվորականներ ու տեղեկատվական և հաղորդակցության վարչության աշխատակիցներ: Գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Reuters-ին:

Գործակալության տվյալներով՝ կառավարության որոշումները հրապարակվել են Official Gazette կառավարության պարբերականում: Դրանցում  նշվում է նաև Թուրքիայի Կապի և հեռահաղորդակցության վարչության փակման և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրի զինված ուժերի ղեկավար նշանակելու մասին:

Ավելի վաղ Թուրքիայում աշխատանքից ազատվել էր կրթության ոլորտի ավելի քան 27 հազար ներկայացուցիչ: Հաղորդվել էր նաև շուրջ 60 հազար մարդու պաշտոնանկության մասին՝ առանց մասնագիտություն նշելու:


Panorama.am

17/8/2016

 /