Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ ազատվել են դավաճանների մեծամասնությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i30907-Թուրքիայի_ՊՆ_ն_հայտնել_է_որ_ազատվել_են_դավաճանների_մեծամասնությունից
Թուրքիայի զինված ուժերը մաքրվել են դավաճանների մեծամասնությունից, իսկ աշխատանքից հեռացված անձանց թիվը կազմում է շուրջ 4 000 զինծառայող: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2016 11:38 Asia/Tehran
  • Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ ազատվել են դավաճանների մեծամասնությունից

Թուրքիայի զինված ուժերը մաքրվել են դավաճանների մեծամասնությունից, իսկ աշխատանքից հեռացված անձանց թիվը կազմում է շուրջ 4 000 զինծառայող: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:

«Թուրքիայի զինված ուժերի շարքերը մաքրվել են դավաճանների մեծամասնությունից, և այսպիսով վերացվել է ներսից աջակցություն ստանալու հնարավորությունը»,- հայտնել է նա:

«Աշխատանքից ազատված զինծառայողների, ադ թվում՝ ցամաքային զորքերից, ռազմածովային ուժերից, ռազմաօդային ուժերից, առափնյա անվտանգությունից և ժանդարմերիայից, կազմում է 3725 մարդ»,- հավելել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

«Թուրքիայի ԶՈւ վերջին տվյալներով՝  դասալիքների թվում կան 9 գեներալներ և ծովակալներ, ընդհանուր 137 մարդ»,- հայտնում է գործակալությունը:

operativ.am

18/8/2016