Ստամբուլում ձերբակալվել է արգելված DHKP-C խմբավորման 10 առաջնորդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i30946-Ստամբուլում_ձերբակալվել_է_արգելված_dhkp_c_խմբավորման_10_առաջնորդ
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման (DHKP-C) 10 առաջնորդի, հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2016 13:32 Asia/Tehran
  • Ստամբուլում ձերբակալվել է արգելված DHKP-C խմբավորման 10 առաջնորդ

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման (DHKP-C) 10 առաջնորդի, հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը:

Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել Ստամբուլի Սանջակթեփե շրջանի տներից մեկում, որտեղ գտնվել են DHKP-C-ի մի խումբ անդամներ: Ըստ թուրքական «Դողան» գործակալության` առգրավված համակարգչային տվյալների համաձայն` ձերբակալվածները ճանաչվել են որպես DHKP-C-ի շրջանային առաջնորդներ: DHKP-C-ն ընդգրկված է Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի` ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Ankakh.com

18/8/2016