Վանում պայթյուն է տեղի է ունեցել կան զոհեր
Օգոստոս 18, 2016 14:17 Asia/Tehran
Վան քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Պաշտոնյաների հաղորդմամբ՝ վիրավորվել է առնվազն 73 մարդ՝ 53 քաղաքացի և 20 ոստիկան:
Իշխանությունները չորեքշաբթի օրվա հարձակման համար մեղադրել են Քրդական աշխատավորական կուսակցությանը, որը մեքենաների պայթեցման արշավ է սկսել, որոնց թիրախում են ոստիկանական բաժանմունքները: Ժամեր անց մեկ այլ մեքենա է պայթել Էլազիգ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ, որի հետևանքով սպանվել է առնվազն երեք ոստիկան և վիրավորվել է 146 մարդ:
tert.am
18/8/2016
Պիտակ