Թուրքիան հույս ունի ԵՄ-ին անդամակցել 2023 թվականին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31027-Թուրքիան_հույս_ունի_ԵՄ_ին_անդամակցել_2023_թվականին
Թուրքիայի իշխանությունները կցանկանային, որպեսզի երկիրը դառնար ԵՄ անդամ 2023 թվականին, հայտարարել է ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2016 11:51 Asia/Tehran
  • Թուրքիան հույս ունի ԵՄ-ին անդամակցել 2023 թվականին

Թուրքիայի իշխանությունները կցանկանային, որպեսզի երկիրը դառնար ԵՄ անդամ 2023 թվականին, հայտարարել է ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը։

«Թուրքիայի կառավարությունը ցանկանում է, որ երկիրը ԵՄ-ին անդամակցի 2023 թվականին։ Այդ տարի Թուրքիայի Հանրապետությունը դառնում է 100 տարեկան։ Իմ երկրի համար ԵՄ անդամակցությունը կլինի հանդիսավոր թագ»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը գերմանական Welt պարբերականի հետ հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ ներկայումս ԵՄ անդամակցության համար պայմանները ամենաբարենպաստը չեն, սակայն դա կարող է արագ փոխվել։

 

armedia.am/

19/8/2016