ՔԱԿ-ը ստանձնել է Թուրքիայի Էլյազըղ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
Թուրքիայի Էլյազըղ քաղաքում օգոստոսի 18-ին իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK/ՔԱԿ), հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Հիշեցնենք, որ նախօրեին օդային հզոր հարվածներ էին հասցվել Էլյազըղ քաղաքի բնակելի թաղամասերին (պատմական Խարբերդի նահանգ), կատարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 100-ից ավելի մարդ:
Նշենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-գրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
shabat.am/
19/8/2016