Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը
Օգոստոս 20, 2016 14:49 Asia/Tehran
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը, որը կնքվել էր դեռևս անցյալ ամիս: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Ըստ համաձայնագրի՝ Իսրայելը 25 օրվա ընթացքում Թուրքիային միանվագ 20 մլն դոլար փոխհատուցում է վճարելու:
Միևնույն ժամանակ համաձայնագրով սահմանվում է, որ Իսրայելի որոշ քաղաքացիներ միջադեպի պատճառով քրեական կամ նյութական պատասխանատվության չեն ենթարկվի:
armedia.am
20/8/2016
Պիտակ