Բողոքի ցույց Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի առաջ. կան ձերբակալվածներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31432-Բողոքի_ցույց_Ստամբուլում_Իսրայելի_հյուպատոսարանի_առաջ._կան_ձերբակալվածներ
Գիշերը Ստամբուլի Լևենթ թաղամասում գտնվող Իսրայելի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որն ուղղված է եղել Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած գործողությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2016 06:41 Asia/Tehran
  • Բողոքի ցույց Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի առաջ. կան ձերբակալվածներ

Գիշերը Ստամբուլի Լևենթ թաղամասում գտնվող Իսրայելի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որն ուղղված է եղել Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած գործողությունների դեմ:

Ցույցի ընթացքում ձերբակալվել է 12 հոգի, որոնցից 7-ն ավելի ուշ ազատ են արձակվել, գրում է «Ջումհուրիյեթ»-ը։

Ձերբակալվածներից Ումիթ Քայան իր ցուցմունքում այսպես է բացատրել իրավիճակը. «Մեր ընկերները համացանցի միջոցով տեղեկություն են ստացել, որ Իսրայելը հարձակողական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում: Լուրն առած մի շարք մտահոգ քաղաքացիներ շտապեցին դեպի հյուպատոսարան` բողոքի իրենց ձայնը բարձրացնելու նպատակով: Ոստիկանները մեզ հայտնեցին, որ ներկա պահին ցանկացած տեսակի ցույց երկրի տարածքում արգելված է`3 ամսով հայտարարված արտակարգ դրության պատճառով: Սակայն մեր ընկերները որոշեցին շարունակել բողոքի ակցիան, մեզ ձերբակալեցին և բերեցին Լևենթի ոստիկանական բաժանմունք»։

Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: