Մոսուլում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից 300 քաղաքացի է մահապատժի ենթարկվել
Փետրվար 08, 2016 13:24 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն Իրաքի Մոսուլ քաղաքում 300 քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդար են տեսել: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն Իրաքի Մոսուլ քաղաքում 300 քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդար են տեսել և նրանց մահապատժի ենթարկել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է զինյալների ներկայացուցիչ Մահմուդ աս Սուրջիի խոսքերը: Նա ընդգծել է, որ մահապատժի ենթարկվածների գերակշռող մասը ոստիկանության աշխատակիցներ, զինվորականներ և քաղաքակացիական ակտիվիստներ են եղել:
Ankakh.com
8/2/2016
Պիտակ