Ահաբեկչական գործողություն Թուրքիայում. սպանվել է երկու զինծառայող
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31600-Ահաբեկչական_գործողություն_Թուրքիայում._սպանվել_է_երկու_զինծառայող
Նվազագույնը երկու զինծառայողներ են սպանվել Թուրքիայի Շիռնաքի նահանգի Ուլուդերե բնակավայրում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործողության մեջ դրվելու հետեւանքով:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Օգոստոս 23, 2016 13:20 Asia/Tehran
  • Ահաբեկչական գործողություն Թուրքիայում. սպանվել է երկու զինծառայող

Նվազագույնը երկու զինծառայողներ են սպանվել Թուրքիայի Շիռնաքի նահանգի Ուլուդերե բնակավայրում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործողության մեջ դրվելու հետեւանքով:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, Թուրքիայի զինված ուժերի զրահապատ ավտոմեքենան պայթել է ճանապարհով անցնելու ժամանակ: 2 զինծառայողներ` մեկ զինվոր եւ մեկ ավագ լեյտենանտ տեղում մահացել են:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում ԶՈւ ստորաբաժանումների եւ քրդերի միջեւ բախումներում 100-ից ավելի զինծառայողներ են սպանվել:Ի պատասխան քրդերի ազատագրական պայքարը ճնշելու թուրքական իշխանությունների հայտարարություններին, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ զինված պայքարը լեռներից տեղափոխում են քաղաքներ եւ բնակավայրեր:

Armenpress.am