Գերմանիան պատրաստվում է հեռանալ թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31972-Գերմանիան_պատրաստվում_է_հեռանալ_թուրքական_Ինջիրլիք_ավիաբազայից
Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը վերանայում է իր ինքնաթիռների տեղափոխման հնարավորությունը, որոնք աջակցում են` ԱՄՆ-ի կոալիցիայի կողմից ղեկավարվող օդային հարձակումներին` թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում: Այս մասին հայտնել է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2016 11:58 Asia/Tehran
  • Գերմանիան պատրաստվում է հեռանալ թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից

Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը վերանայում է իր ինքնաթիռների տեղափոխման հնարավորությունը, որոնք աջակցում են` ԱՄՆ-ի կոալիցիայի կողմից ղեկավարվող օդային հարձակումներին` թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում: Այս մասին հայտնել է Reuters-ը:

Չներկայացած ռազմական աղբյուրների խոսքով` ավիացիայի նմանատիպ տեղափոխումը կընդհատի գերմանական ինքնաթիռերի թռիչքները:

«Մենք կցանկանայինք շարունակել առաքելությունը Թուրքիայից, սակայն կա «Ինջիրլիք» ավիաբազայի այլընտրանք»,- հայտնել են ՆԳՆ մամլո ծառայությունում: 

Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունում սոցիալ-դեմոկրատները, որոնք կազմում են փոքրամասնություն, պնդում են, որ Գերմանիան պետք է դուրս բերի բազայից իր ինքնաթիռները և զորքը, քանի որ Անկարան մերժել է գերմանական օրենսդիրներին այցելել «Ինջիրլիք»: 

operativ.am/

25/8/2016/