Քուրդ զինյալները ռումբեր են պայթեցրել Թուրքիայի Ջիզրե քաղաքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i32051-Քուրդ_զինյալները_ռումբեր_են_պայթեցրել_Թուրքիայի_Ջիզրե_քաղաքում
Քուրդ զինյալները ռումբեր են պայթեցրել Թուրքիայի Ջիզրե քաղաքում, հաղորդում է «Միլլիյեթը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2016 08:19 Asia/Tehran
  • Քուրդ զինյալները ռումբեր են պայթեցրել Թուրքիայի Ջիզրե քաղաքում

Քուրդ զինյալները ռումբեր են պայթեցրել Թուրքիայի Ջիզրե քաղաքում, հաղորդում է «Միլլիյեթը»:

Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները ռումբերով լի բեռնատար մեքենա են պայթեցրել: Հարձակման ընթացքում մահացել է 9, վիրավորվել՝ 64 մարդ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 12 մեքենա, շտապօգնության 2 ուղղաթիռ էլ պատրաստ սպասում է՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Tert.am