Ստամբուլում բացել են Բոսֆորով անցնող երրորդ կամուրջը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i32149-Ստամբուլում_բացել_են_Բոսֆորով_անցնող_երրորդ_կամուրջը
Ստամբուլում տեղի է ունեցել սուլթան Յավուզ Սելիմի անվան կամրջի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է NTV հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2016 05:41 Asia/Tehran
  • Ստամբուլում բացել են Բոսֆորով անցնող երրորդ կամուրջը

Ստամբուլում տեղի է ունեցել սուլթան Յավուզ Սելիմի անվան կամրջի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է NTV հեռուստաալիքը:

Նորաբաց կամուրջը երրորդն է, որն անցնում է Բոսֆորի նեղուցով: Բացման արարողությանը ներկա է գտնվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով իր ելույթում նշել է, որ այս կամրջով Թուրքիան մայրցամաքներ կմիավորի:
Նշվում է, որ կամրջի վրա երթևեկության 10 գիծ կա, որոնցից 8-ը` ավտոմեքենաների, իսկ երկուսը` գնացքների համար:

Tert.am