Ստամբուլում բացել են Բոսֆորով անցնող երրորդ կամուրջը
Օգոստոս 27, 2016 05:41 Asia/Tehran
Ստամբուլում տեղի է ունեցել սուլթան Յավուզ Սելիմի անվան կամրջի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Նորաբաց կամուրջը երրորդն է, որն անցնում է Բոսֆորի նեղուցով: Բացման արարողությանը ներկա է գտնվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով իր ելույթում նշել է, որ այս կամրջով Թուրքիան մայրցամաքներ կմիավորի:
Նշվում է, որ կամրջի վրա երթևեկության 10 գիծ կա, որոնցից 8-ը` ավտոմեքենաների, իսկ երկուսը` գնացքների համար:
Tert.am
Պիտակ