Էրդողանին վիրավորելու համար կրկին Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i32163-Էրդողանին_վիրավորելու_համար_կրկին_Թուրքիայի_քաղաքացի_է_ձերբակալվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառում կատարելու պատճառով Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալվել է 34-ամյա մի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական  ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2016 06:53 Asia/Tehran
  • Էրդողանին վիրավորելու համար կրկին Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառում կատարելու պատճառով Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալվել է 34-ամյա մի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական  ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքին:

Իզմիրի ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի տրամադրած տեղեկատվության  համաձայն` վերոնշյալ քաղաքացին սոցկայքի իր էջում 2016թ. փետրվարից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական  մի շարք գրառումներ է կատարել, ինչի համար էլ պետք է ենթարկվի պատասխանատվության:

Աղբյուրը չի մանրամասնում, թե մասնավորապես ինչ բովանդակությամբ գրառումներ են եղել:

armedia.am

27/8/2016/