Թուրքական կառավարությունը որոշել է վերացնել սիրիացի քրդերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i32869-Թուրքական_կառավարությունը_որոշել_է_վերացնել_սիրիացի_քրդերին
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ խոսք անգամ չի կարող լինել Սիրիայում «Դեմոկրատական միություն» (PYD) քրդական ջոկատների եւ Թուրքիայի միջեւ զինդադարի մասին, եւ թուրքական զինված ուժերը Սիրիայում գործելու են «քրդական բանակն ամբողջությամբ վերացնելու» սկզբունքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմար Չելիքը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 31, 2016 14:29 Asia/Tehran
  • Թուրքական կառավարությունը որոշել է վերացնել սիրիացի քրդերին

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ խոսք անգամ չի կարող լինել Սիրիայում «Դեմոկրատական միություն» (PYD) քրդական ջոկատների եւ Թուրքիայի միջեւ զինդադարի մասին, եւ թուրքական զինված ուժերը Սիրիայում գործելու են «քրդական բանակն ամբողջությամբ վերացնելու» սկզբունքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմար Չելիքը:

Չելիքի խոսքով` Թուրքիան այն դիրքորոշմանն է, որ «Դեմոկրատական միությունը» ահաբեկչական կազմակերպություն է եւ պետք է ոչնչացվի:

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբլուս քաղաք: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը:  Թուրքիայի ԶՈւ այդ գործողությունը քննադատել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Իրանը:

lratvakan.am/

31/8/2016