Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել
Սեպտեմբեր 01, 2016 04:50 Asia/Tehran
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրաժարական է տվել:
Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության հարցերով նախարար Սուլեյման Սոյլուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի նախարարական կաբինետում տեղի ունեցած այս փոփոխության մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նա հայտնել է նաև, որ Սոյլուի փոխարեն աշխատանքի և սոցիալական անվտանգության հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցնելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, Բուրսայից ընտրված պատգամավոր Մեհմեթ Մյուեզինօղլուն:
Armenpress.am
Պիտակ