Թուրքական բանակը մոտեցել է սիրիական Մանբիջ քաղաքին
Սեպտեմբեր 01, 2016 13:32 Asia/Tehran
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում մոտեցել են սիրիական Մանբիջ քաղաքին, հայտնում է թուրքական Haber7 թերթը:
Թուրքիայի զինված ուժերի ռազմական տեխնիկան տեղակայվել է Մանբիջից հյուսիս՝ 11 կիլոմետր հեռավորության վրա: Ակնկալվում է, որ Սիրիայի քրդերի ուժերը պետք է լքեն Մանբիջը և անցնեն Եփրատ գետի արևելյան ափը: Նշվում է, որ դա նախապես համաձայնեցված է եղել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև:
Մանբիջ քաղաքը գտնվում է Եփրատ գետից 30 կիլոմետր արևմուտք՝ Դամասկոսից 362 կիլոմետր հյուսիս-արևելք:
armedia.am/
1/9/2016
Պիտակ