Թուրքական բանակը մոտեցել է սիրիական Մանբիջ քաղաքին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i33001-Թուրքական_բանակը_մոտեցել_է_սիրիական_Մանբիջ_քաղաքին
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում մոտեցել են սիրիական Մանբիջ քաղաքին, հայտնում է թուրքական Haber7 թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2016 13:32 Asia/Tehran
  • Թուրքական բանակը մոտեցել է սիրիական Մանբիջ քաղաքին

Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում մոտեցել են սիրիական Մանբիջ քաղաքին, հայտնում է թուրքական Haber7 թերթը:

Թուրքիայի զինված ուժերի ռազմական տեխնիկան տեղակայվել է Մանբիջից հյուսիս՝ 11 կիլոմետր հեռավորության վրա: Ակնկալվում է, որ Սիրիայի քրդերի ուժերը պետք է լքեն Մանբիջը և անցնեն Եփրատ գետի արևելյան ափը: Նշվում է, որ դա նախապես համաձայնեցված է եղել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև:

Մանբիջ քաղաքը գտնվում է Եփրատ գետից 30 կիլոմետր արևմուտք՝ Դամասկոսից 362 կիլոմետր հյուսիս-արևելք:

armedia.am/

1/9/2016